Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Խաչատրյանի անվան եռյակի համատեղ համերգային երեկոն

Տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Խաչատրյանի անվան եռյակի համատեղ համերգային երեկոն
03.11.2016 | 14:59

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում խաչատրյանական փառատոնի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Խաչատրյանի անվան եռյակի համատեղ համերգային երեկոն։ Այն նվիրված է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Խաչատրյանի անվան եռյակի ներկայիս կազմի 10-ամյա հոբելյաններին։

Մենակատարներ՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Կարեն Շահգալդյան (ջութակ), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Կարեն Քոչարյան (թավջութակ), Տիգրան Ավագյան (շեփոր), Ռոզա Հայրապետյան (ալտ), Արմեն Կարագյան (գալարափող)։ Ծրագրում՝ Լյուդվիգ վան Բեթհովեն, Յոհաննես Բրամս, Յոզեֆ Սուկ, Բոհուսլավ Մարտինու, Էրնո Դոնանի։

Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի են կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ